Ֆրանսիայում փրկել են նավով Մեծ Բրիտանիա հասնել ցանկացող 65 միգրանտի
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, որոնք փորձել են նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է Լա Մանշի և Հյուսիսային ծովի պրեֆեկտուրան:
Ըստ Ֆրանսիայի ծովային ծառայությունների տվյալների՝ միգրանտների թվում 17 անչափահաս է եղել և երկու մանկահասակ երեխա: Բոլոր միգրանտներին առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց տեղափոխել են Բուլոն-սյուր-Մեր նավահանգիստ, որտեղ հանձնվել են սահմանային ոստիկանությանն ու շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությանը։