Կյանքից հեռացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը
Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլեթչերը, ով «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Թռիչք կկվի բնի վրայով» հանրահայտ ֆիլմում բուժքրոջ դերի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Variety-ն:
Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆլեթչերը մահացել է քնած ժամանակ: Նա ապրում էր Ֆրանսիայում: