Ֆինլանդիան առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելի մուտք գործել երկիր Շենգենյան վիզաներով
Ֆինլանդիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելեն ցանկացած Շենգենյան վիզայով, այդ թվում՝ նախկինում Հելսինկիի տրամադրած վիզայով, մուտք գործել երկիր զբոսաշրջության նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն:
Նա հավելել է, որ ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կթույլատրվի աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Միևնույն ժամանակ, երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ՝ Ֆինլանդիա այցելելու համար:
Ինչպես պարզաբանել է ԱԳ նախարարը, վերջնական որոշման մանրամասները դեռ քննարկվում են: