Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» աստիճան
Մոսկվայում և Մոսկվայի մարզում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարվել է անձրևի պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշվում է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսող նախազգուշական քարտեզում։ Այս մասին փոխանցում է «Shantnews»-ը։
«Հորդառատ, տեղ-տեղ շատ հորդառատ անձրև», – ասել են օդերևութաբանները։ Նախազգուշացման ժամկետը մինչև սեպտեմբերի 25-ը, կիրակի ժամը 00:00-ն է։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը Մոսկվայի բնակիչներին խոստացել էր 36 ժամ շարունակական անձրև։ Օդերևութաբանն ասել է, որ սեպտեմբերի 24-25-ը մայրաքաղաքում կտեղա սեպտեմբերյան տեղումների երեք քառորդը։