ՆԱՏՕ-ի հրահանգիչները ժամանել են Բաքու
ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչները ժամանել են Բաքու՝ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տվյալների բազա» դասընթացի շրջանակում ուսուցում կազմակերպելու համար:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացի հիմնական նպատակը լինելու է «զինծառայողների ուսուցումը միջոցառումների կազմակերպման և իրականացման փուլում տվյալների բազաների օգտագործման վերաբերյալ»:
Դասընթացը կսկսվի սեպտեմբերի 26-ին: