Ճապոնիայում թայֆունի հետևանքով երկու մարդ է մահացել
Առնվազն երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է Ճապոնիայում, քանի որ «Թալաս» թայֆունը շարունակում է շարժվել դեպի արևելք՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափով: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ մահերը գրանցվել են Շիզուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ամենադժվար իրավիճակը ստեղծվել է առատ տեղումների պատճառով, դրանք առաջացրել են գետերի վարարումներ և սողանքներ։ Տեղի փրկարար ծառայության տվյալներով՝ վիրավորվել է ևս երեք մարդ: Վերջին 12 ժամվա ընթացքում Շիզուոկա պրեֆեկտուրայում ավելի քան 400 մմ անձրև է տեղացել։
Ավելի քան 2,15 միլիոն մարդ Ճապոնիայի արևմտյան և կենտրոնական հատվածում մինչ այժմ ստացել է տարհանման հրահանգներ, սակայն սպառնալիքի առավելագույն՝ հինգերորդ մակարդակը, որը նախկինում հայտարարված էր Համամացու (Շիզուոկա պրեֆեկտուրա) քաղաքի համար, այժմ . տեղական իշխանությունները հանել են:
«Տալաս» թայֆունը խաթարել է երկաթուղային հաղորդակցությունը Ճապոնիայի արևմտյան, կենտրոնական և արևելյան հատվածներում, ներառյալ արագընթաց «Շինկանսեն» գնացքները: