Լքված հարսնացուն ամուսնացել է՝ առանց փեսացուի
Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքից 27-ամյա Քեյլի Սթեդն ամուսնացել է՝ հակառակ նրան, որ փեսացուն խորանի մոտ լքել է իրեն, հայտնում է The Sun-ը։
Հարսանիքից մեկ օր առաջ հարսնացուն ընկերուհիների, իսկ փեսացուն ընկերների հետ խնջույք է կազմակերպել: Հաջորդ առավոտյան ընկերները Քեյլիին ասել են, որ նրա փեսացուն՝ Քալումը, ինչ-որ տեղ է գնացել եւ չի վերադարձել:
«Այդ պահին ես դեռեւս հույս ունեի, որ նա կվերադառնա, քանի որ մեր հարաբերությունների ընթացքում նա երբեմն զբոսնում էր կամ նստում ղեկին, որպեսզի հանգստանա», - նշել է Սթեդը, սակայն հաջորդ օրը փեսայի հայրն ասել է, որ Քալումը չի գա հարսանիքին։
Աղջիկը որոշ ժամանակ հուսահատության մեջ է եղել, սակայն որոշել է չչեղարկել տոնակատարությունները, քանի որ վաղուց սպասել է ընկերների եւ ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելուն, հայրիկի հետ պարելուն եւ հյուրասիրություններին:
Հարսանեկան սրահում գտնվող լուսանկարչական տաղավարի գրությունը փոխվել է. տեղադրվել է «Քեյլիի ոչ սովորական խնջույքը» գրությամբ վահանակ: Աղջիկը հարվածել է հարսանեկան տորթին, քանի որ դա իրեն Քալումին է հիշեցրել:
«Սա ինձ միշտ կհիշեցնի, որ երջանիկ լինելու համար ինձ ինչ-որ մեկի սերը հարկավոր չէ»,- ասել է աղջիկը։