«Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը նոսրանում են․ «Հրապարակ»
Պատերազմից հետո՝ 2021 թ․ մարտին, քաղաքական դաշտ մտած «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը, պարզվում է, համալրվելու փոխարեն նոսրանում են։
Կուսակցությունը, հիշեցնենք, հիմնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` մարզի մի քանի գործող համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Արթուր Սարգսյանի հետ, իսկ շարքային կուսակցականների գերակշիռ մասն էլ սյունեցիներ էին:
Նախ, ամիսներ առաջ տեղեկացանք, որ Մանվել Փարամազյանն է սուսուփուս դուրս եկել կուսակցությունից: Ապա տեղեկացանք, որ ուրիշներն էլ են դե ֆակտո կամ դե յուրե դադարեցրել կուսակցական գործունեությունը:
Խոսակցություններ կան, որ առաջիկայում մի քանի կարկառուն դեմքեր էլ դուրս կգան` հայտարարելով այդ մասին: