Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետարանի պարզաբանումը
Տավուշի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին հորդորելով չտարածել ապատեղեկություն, չվտանգել սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- ասված է հաղորդագրության մեջ: