Թուրքիան ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի վերացումը անհրաժեշտ է համարում
Թուրքիան հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի համակարգի վերացման օգտին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին թուրքական պատվիրակության մասնակցությունից հետո։
«Գնալով ավելի շատ քաղաքական գործիչներ են ասում, որ աշխարհն ավելի մեծ է, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները», - ասել է դիվանագետը՝ նշելով, որ ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելու մեխանիզմը կարող է փոխարինել վետոյի իրավունքին:
«Այս հարցում գլխավորը առավելագույն լուսաբանումն ու արդարությունն ապահովելն է», - ասել է նա եւ հիշեցրել, որ ՄԱԿ-ը բարեփոխելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կոչին աջակցում են աշխարհի ավելի ու ավելի շատ պետությունների ղեկավարներ։