Ես գիտեմ, որ տղայիս երազած հայրենիքում պիտի ապրեմ. զոհված զինծառայողի դատավոր մայրը
ՏեսանյութերԳիտեմ, որ իմ տղայի երազած հայրենիքում ես պիտի ապրեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց ԲԴԽ անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանը։
Նշենք, որ Նաիրա Հովսեփյանի որդին՝ Գեւորգ Արշակյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ես համզված եմ, որ մեր երկրի ապագան լավ է լինելու։ Համբերություն մեր ժողովրդին, ճկուն միտք եւ խոհեմություն»,- նշեց Նաիրա Հովսեփյանը։