Կարլա Բրունին և Նաոմի Քեմփբելը մասնակցել են Միլանում Tod's-ի ցուցադրությանը
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին և սուպերմոդել Նաոմի Քեմփբելը քայլել են Միլանի Նորաձևության շաբաթվա Tod's շոուի բեմահարթակով: Այս մասին հայտնում է Hello! հրատարակությունը։
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին, Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Tod's ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուն։ Ցուցադրությանը ներկա են եղել թոփ մոդել և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, ինչպես նաև սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։ Նախորդ օրը Նաոմի Քեմփբելը փակեց Boss շոուի ցուցադրությունը։