Ճապոնիայում բողոքում են նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության դեմ
Ճապոնիայում մի քանի հարյուրավոր մարդիկ պահանջում են չեղարկել նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությունը, գրում է AP-ը։
«Աբեի քաղաքականությունն աջակցում էր պատերազմին»,-ասել է ցուցարարներից մեկը՝ նշելով, որ Աբեն մշտապես ձգտում էր մեծացնել պաշտպանական ծախսերը։
Սոցցանցերում հաղորդագրությունները, որոնք ուղղված են Աբեի սպանության մեջ կասկածյալին, ցույց են տալիս, որ նա մեղադրում էր եկեղեցուն՝ իր կյանքը կործանելու մասին, իսկ ոստիկանությունը պնդում է, որ նա հետապնդում էր Աբեին՝ եկեղեցու հետ նրա կապերի պատճառով։
Պետական հուղարկավորության դեմ ցույցեր են անցկացվում երկրի ողջ տարածքում, դրանց մասնակցում են հարյուրավոր մարդիկ։
Ավելի վաղ այս շաբաթ մի տղամարդ ինքնահրկիզվել է վարչապետի նստավայրի մոտ։ Նա եւս բողոքում էր հուղարկավորության դեմ։
Ճապոնիայում պետական հուղարկավորությունները պատմականորեն անցկացվում էին կայսրների համար։ Փաստաբանների որոշ խմբեր վիճարկել են որոշման օրինականությունը։
Աբեի հուղարկավորության արարողության ծախսերը կկազմեն մոտ 1,7 միլիարդ իեն (12 միլիոն դոլար)։