Քանյե Ուեսթը մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ռեփեր Քանյե Ուեսթը ABC News-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ կրկին առաջադրվելու է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Լրագրողի այն հարցին, թե երաժիշտը ապագայի համար քաղաքական ծրագրեր ունի՞, նա պատասխանել է. «Այո, անխոս»։
Դեռ 2020 թվականին Ուեսթը սոցցանցերում հրապարակել էր գրառում, որում խոստացել էր վերադառնալ 2024 թվականին եւ կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նույն թվականին ռեփերն առաջին անգամ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու եւ ստացել 60 հազար ձայն։