Շվեյցարիայում հայտնել են, որ չեն ճանաչում պրոռուսական հանրաքվեների արդյունքները
Շվեյցարիան պատրաստ է միանալ Եվրամիության դիրքորոշմանը՝ կապված ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների տարածքում հանրաքվեների հետ և կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են նոր սանկցիաներ կիրառել:
«ԵՄ-ն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ կապված այսպես կոչված հանրաքվեների անցկացման հետ: Եթե դրանք իրականացվեն, Դաշնային խորհուրդը կքննարկի դրանց ճանաչման հարցը: Շվեյցարիան չի ճանաչում այս խայտառակ հանրաքվեների արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: