Ազատագրված տարածքների՝ ՌԴ-ին միավորումը տեղի կունենա շատ կարճ ժամկետում. Պեսկով
Դոնբասի հանրապետությունների և այլ ազատագրված տարածքների՝ Ռուսաստանին միանալու գործընթացը, հանրաքվեների դրական արդյունքի դեպքում, արագ կընթանա:
Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որևէ հստակ բան չեմ կարող ասել: Իրականում համոզված եմ, որ այն բավականին արագ կլինի»,- Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանին միանալուց հետո Դոնբասի տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կհամարվեն երկրի վրա հարձակումներ: