Գլխավոր դատախազը շարունակում է կադրային ջարդը․ տեղակալն ազատվել է աշխատանքից
ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է գերատեսչությունից հեռացնել հին կադրերին։ Այսօր վերջինս աշխատանքից ազատել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Աֆանդյանին։
Նշենք, որ պաշտոնին անցնելուց մինչև օրս Աննա Վարդապետյանը ընդհանուր 8 աշխատանքից ազատման և նշանակման հրաման է ստորագրել։ Գլխավոր դատախազը աշխատանքից ազատել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։