Ամերիկան «գլորվում է դեպի դժոխք», մեր երկիրը չի ապրի. Թրամփի սկանդալային հայտարարությունը
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր երկիրը «գլորվում է դեպի դժոխք» և Միացյալ Նահանգներին կարող է օգնել միայն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նման ուժեղը առաջնորդը:
Այդ մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երկիրը «գլորվում է դեպի դժոխք, մենք մի ազգ ենք, որը գտնվում է գահավիժման մեջ: Մեր երկրում մակարդակ է, չենք ապրի», մեր երկիրը չի ապրի»,-նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ն ուժեղ առաջնորդի կարիք ունի, որը երկիրը կհանի ճգնաժամից:
«Մոռացեք ներքին քաղաքական կոնֆլիկտների մասին, բոլոր հանրապետական, դեմոկրատական, ձախ արմատական ուժերի հայտարարությունների մասին: Ես ուզում եմ տեսնել ուժեղ առաջնորդի, այնպիսի մեկին, որը կարող է հավասարվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին»,- ասել է քաղաքական գործիչը: