ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների մեկնարկը տրված է. ԴԺՀ-ի ղեկավարն արդեն քվեարկել է
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը քվեարկել է տարածաշրջանը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պուշիլինը ցույց է տվել լրացված ընտրաթերթիկը, որում երևում է, որ ինքը քվեարկել է ԴԺՀ-ի՝ Ռուսաստանին միանալու օգտին:
«Այսօր պատմություն է կերտվում, որին մասնակցում է Դոնբասի յուրաքանչյուր բնակիչ, ով 7 երկարուձիգ տարիներ դիմացել է բազմաթիվ փորձությունների»,-նշել է նա:
Հավելենք, որ ԴԺՀ-ում, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում, Խերսոնի և Զապորոժիեի տարածաշրջաններում սեպտեմբերի 23-ի առավոտյան մեկնարկել են ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը: