«Հրաշագործը» հոգեբանական դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը սեպտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում հանդես կգան «Հրաշագործը» ներկայացմամբ:
Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի, բեմանկարչությունը` Գ. Եվանգուլյանի, երաժշտական ձևավորումը` Հ. Իսրայելյանի, զգեստները` Լ. Խաչատրյանի:
Դերերում` ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյան, Անգելինա Զաքարյան, Արփինե Մխիթարյան, Տաթև Ղազարյան, Սեդա Մկրտչյան, Սարգիս Ղարիբյան, Ֆրունզիկ Ամիրխանյան:
Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործ» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որոնց պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել «Հրաշագործ» հոգեբանական դրամայում: