Կինը երկու անգամ պատահաբար խեղդամահ է արել երեխաներին քնած ժամանակ
ԱՄՆ-ում Ցինցիննաատիի (Օհայո) բնակչուհի Բրուք Հանթերը մեղադրվում է մեկուկես ամսական դստեր ոչ դիտավորյալ սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Insider հրատարակությունը։
Հետաքննությունը ցույց է տվել, որ Հանթերի դուստրը մահացել է ասֆիքսիայի պատճառով, որն առաջացել է համատեղ քնելու արդյունքում։ Սա երկրորդ դեպքն է, երբ Հանթերի երեխան քնի մեջ մահանում է շնչահեղձությունից։ Անցյալ տարի կնոջ երեխան մահացել էր նույն հանգամանքներում։ Հանթերը տեղյակ է եղել, որ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս երեխային քնեցնել ծնողների հետ, բայց նա, միևնույնն է, երկրորդ երեխային էլ է քնեցրել իր կողքին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը նրան մեղադրել է դստեր սպանության մեջ։