Խերսոնի մարզում անցկացվելիք հանրաքվեին կհետևեն դիտորդներ Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից
Դիտորդներ Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից կմասնակցեն Խերսոնի շրջանը Ռուսաստանի կազմ մտնելու հանրաքվեին։ Այս մասին սեպտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում հայտնել է շրջանի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինա Զախարովան։
Նրա խոսքով՝ շուտով սպասվում է օտարերկրյա դիտորդների ժամանումը։
«Նրանք հիմնականում եվրոպական խորհրդարանների պատգամավորներ են և հասարակական դիտորդներ, բայց ներկայացնում են մեկ այլ երկիր», – պարզաբանել է նա:
Զախարովան նաև հավելել է, որ հանրաքվեի համար արդենտպագրվել է 750 հազար քվեաթերթիկ, որը համապատասխանում է ընտրացուցակներում հաշվառված ընտրողների թվին։ Այժմ ընտրական հանձնաժողովը ստացել է ձևաթղթերը և դրոշմավորման փուլում է։