Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ
Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերջին ուղերձին։
Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ այս հակամարտությունը չէր լինի, եթե ինքը դեռ Օվալաձեւ կաբինետում լիներ։ «Բայց, ինչպես ես վաղուց հասկացրել եմ, այժմ այն կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով»,- ասել է նա:
Նախօրեին Պուտինը մասնակի մոբիլիզացիա էր հայտարարել։ «Մեր երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի դեպքում, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին եւ մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Սա բլեֆ չէ»,- ասել էր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում։