Հայաստանի երեք նախկին նախագահներն ու Վեհափառը այսօր կհանդիպեն Էջմիածնում
NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօր Էջմիածնում հանդիպելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայանալու է Էջմիածնում։
Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերները, ապագան։
Pastinfo-ի տվյալներով՝ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։