Բժիշկները պարզել են, որ գոտկատեղում ավելորդ սանտիմետրերը մեծացնում են մահվան վտանգը
Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ գոտկատեղ-ազդր հարաբերակցությունը վաղ մահվան ավելի մեծ վտանգ է իրենից ներկայացնում, քան մարմնի զանգվածի ինդեքսը: Աշխատանքը ներկայացվել է Ստոկհոլմում Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) հանդիպմանը:
Մարմնի զանգվածի ինդեքսը օգտագործվում է գնահատելու համար, թե արդյո՞ք մարդը ունի թերքաշ կամ ավելորդ քաշ: Այս ցուցանիշը հաշվի է առնում մարդու հասակն ու քաշը, սակայն հաշվի չի առնվում ճարպի բաշխումը։ Բայց հենց որովայնի գիրությունն է վտանգավոր, երբ ճարպը կուտակվում է ստամոքսի վրա և պարուրում ներքին օրգանները՝ մեծացնելով 2-րդ տիպի շաքարախտի և սրտի հիվանդությունների վտանգը։ Ներքին օրգանների ճարպի տոկոսը կարելի է գնահատել գոտկատեղի և կոնքերի շրջագծի հարաբերությամբ:
Նախ հեղինակները գնահատել են, թե արդյո՞ք մարմնի ավելցուկային ճարպը իրականում առաջացնում է մահվան ռիսկի բարձրացում, թե՞ պարզապես կապ ունի դրա հետ: Նրանք օգտագործել են բրիտանական Biobank-ի գենետիկական տվյալները: Պարզվել է, որ մարդկանց մոտ, ովքեր ունեն գենետիկ տարբերակներ, որոնք կապված են բարձր քաշի կամ գիրության հետ, իրականում մահացության աճ է նկատվում: