Միջուկային զենքի օգտագործման ակնարկով Պուտինը բարձրացնում է պատերազմում իր «խաղադրույքները»․ ուկրաինացի փորձագետ
ուտինի՝ միջուկային զենք օգտագործելու մասին հայտնի հայտարարությունից հետո Արևմուտքն ու Եվրոպան քննադատությունների տարափ տեղացին Կրեմլի ու անձամբ ՌԴ նախագահի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց, թե չի հավատում, որ ՌԴ նախագահը կօգտագործի այդ զենքը, քանի որ աշխարհն այդպիսի բան թույլ չի տա։
Այդուհանդերձ, հակամարտության այս փուլում ինչո՞վ է պայմանավորված Պուտինի հայտարարությունը։
«Ենթադրում եմ, որ իր հայտարարությամբ Պուտինը ձգտում է արագորեն ավարտել ռազմական հակամարտությունը՝ «խաղադրույքների բարձրացման ճանապարհով, իսկ միջուկային զենքի օգտագործման մասին ակնարկը հենց այդ կատեգորիային է պատկանում»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։
«Պուտինը կարծում է, որ այդկերպ կկարողանա բավարար չափով վախեցնել աշխարհին և Արևմուտքին կմղի ստիպել Ուկրաինային՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ»։
Փորձագետի պնդմամբ, այդ հաշվարկները սխալ են և հաստատ չեն իրականանալու։