ԱՄՆ-ում արջը մտել է խանութ եւ կոնֆետ գողացել
ԱՄՆ-ում արջը մտել է խանութ եւ կոնֆետ գողացել՝ այն քարշ տալով դրամարկղի կողքով, գրում է NDTV-ը։
Սուպերմարկետի աշխատակիցներից ու այցելուներից ոչ ոք չի համարձակվել կանգնեցնել գազանին։
Գիշերային հերթափոխով աշխատող գանձապահ Քրիստոֆեր Քինսոնի խոսքով՝ արջը մտել է խանութ եւ անմիջապես գնացել քաղցրավենիքի մոտ, կարծես գիտեր՝ ինչ է իրեն պետք։
«Նա եկավ խանութ, հոտոտեց կոնֆետը, ապա փախավ՝ վերցնելով իր ուզածը»,-մեկնաբանել է տղամարդը։