Բորելը Պուտինի խոսքերում «ամբողջ աշխարհին» ուղղված սպառնալիք է տեսնում
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առավոտյան ելույթը «իրական վտանգ է» բոլորի համար։
«Պուտինի հայտարարությունը կեղծ հանրաքվեների, մասնակի ռազմական մոբիլիզացիայի և միջուկային շանտաժի մասին լուրջ էսկալացիա է», - ասել է Բորելը` ընդգծելով, որ «միջուկային սպառնալիքներն անընդունելի են և իրական վտանգ են ներկայացնում բոլորի համար»:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է համախմբվի «նման գործողությունները» կանխելու համար։
«Համաշխարհային խաղաղությունը վտանգի տակ է»,- եզրափակել է նա: