Սուրմալուում կրկին փլուզում է եղել. նախնական տվյալներով` կա 3 տուժած. «Sputnik Արմենիա»
Sputnik Արմենիա-ն գրում է․ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14-ի պայթյունից հետո վթարային վիճակում էր, քամու պատճառով կիսով չափ փլուզվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Մեր փրկարարների խումբը ներկա պահին տեղում աշխատում է։ Նախնական տվյալներով` 3 վիրավոր կա»,– ընդգծեց ԱԻՆ խոսնակը։
Նա նշեց, որ փլուզումը տեղի է ունեցել 17։45-ի սահմանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հավելենք, որ համացանցում արդեն տեսանյութեր են տարածվում այսօրվա փլուզումից։ Դատելով դրանցից մեկից` փլատակների տակ մարդատատար ավտոմեքենա է եղել, որի մեջ, բարեվբախտաբար, փլուզման պահին մարդ չի եղել։