Ջեյմս Վեբ աստղադիտակին հաջողվել է նկարել Նեպտուն մոլորակի՝ մինչև այժմ ամենապարզ լուսանկարը
NASA-ի Ջեյմս Վեբ աստղադիտակին հաջողվել է նկարել Նեպտուն մոլորակի՝ մինչև այժմ ամենապարզ լուսանկարը։
Մենք առաջին անգամ տեսնում ենք դրանք ինֆրակարմիր լույսի ներքո:
Վերին ձախ անկյունում Նեպտունի մեծ, անսովոր արբանյակն է` Տրիտոն: Քանի որ Տրիտոնը ծածկված է սառեցված, խտացրած ազոտով, այն արտացոլում է արևի լույսի 70%-ը՝ դարձնելով այն շատ պայծառ Webb-ի համար: Նեպտունի մյուս 6 արբանյակները նույնպես կարելի է տեսնել փոքրիկ կետերի տեսքով, որոնք շրջապատում են Նեպտունը և նրա օղակները:
Տեսանելի լույսի ներքո Նեպտունը կապույտ է թվում իր մթնոլորտում առկա մեթանի գազի փոքր քանակության պատճառով: Այստեղ Webb-ի NIRCam գործիքը դիտել է Նեպտունը մերձ ինֆրակարմիր ալիքի երկարությամբ, ուստի Նեպտունն այնքան էլ կապույտ տեսք չունի: