Սի Ծինփինը հրամայել է բանակին կենտրոնանալ ռազմական գործողություններին պատրաստվելու վրա
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական ռազմական գործողություններին մասնակցությանը պատրաստվելու վրա, հայտարարել է Չինաստանի ղեկավար և Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավար Սի Ծինփինը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ նա նման հանձնարարական է ուղարկել Պեկինում անցկացված ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխումների վերաբերյալ սեմինարի մասնակիցներին։ Միջոցառմանը ներկա էին ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամները։