Ռուսական բանակն ամենազորեղը չէ. Վլադիմիր Զելենսկի
Միջազգային հանրությունը պետք է արագացնի Ուկրաինային ռազմական աջակցության տեմպերը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի հետ զրույցի ընթացքում:
«Պետք է արագացնել մեր բանակին աջակցության տեմպերը: Հենց որ ստացանք մի բան, որը կարող էր իսկապես օգնել մեզ, մենք անմիջապես ցույց տվեցինք արդյունքը' Խարկովի շրջանի ապաշրջափակումը:
Սա հենց այն օրինակն է, որ շեշտում է՝ ռուսական բանակն ամենազորեղը չէ, եթե նրա դիմաց համապատասխան պետություն է, որը պատրաստ է և չի վախենում նրանից: Մենք ապացուցել ենք գործնականում»,- ասել է նա: