ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Թրեյսիի թեկնածությունը Մոսկվայում դեսպանի պաշտոնին
Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի նշանակումը կմեկնաբանի այն ժամանակ, երբ դեսպանը նշանակվի, ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նշանակումից առաջ մեկնաբանելը տեղին չեմ համարում, որովհետեւ դա չի համապատասխանում ոչ պրակտիկային, ոչ ընթացակարգին։ Նշանակումները կկատարվեն, այդ ժամանակ էլ կլինեն պաշտոնական մեկնաբանությունները»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Մինչ այդ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի դեսպանի պաշտոնում առաջադրել է պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին, որը գլխավորում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։