«Մենք բոլորս պարտավոր ենք ձեռք-ձեռքի տված շենացնել մեր Հայրենիքը և գնահատել այն արժեքը, որ կոչվում է Անկախություն». Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդես է եկել ուղերձով՝ ՀՀ անկախության օրվա առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 21
Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակ. այս տարի մեր երկրի համար ավելի քան խորհրդանշական է։ Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը մեզանից յուրաքանչյուրի պաշտպանության կարիքն ունի:
Անկախությանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին միահամուռ կերպով «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց, բայց և հաղթահարեց:
Մենք բոլորս պարտավոր ենք ձեռք-ձեռքի տված շենացնել մեր Հայրենիքը և գնահատել այն արժեքը, որ կոչվում է՝ Անկախություն»: