Ֆլիրտի արվեստը.Սովորեցնում է Անֆիսա Չեխովան
Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան սովորեցնում է ֆլիրտի արվեստը:
-Հստակեցրեք Ձեր նպատակը, արդյո՞ք պետք է Ձեզ այդ տղամարդու հետ ծանոթությունը և թե ինչ եք ուզում ձեր հարաբերություններից: Կասկածներ չպետք է լինեն:
-Երբեք պահանջներ մի ներկայացրեք տղամարդկանց: Նոր ծանոթության ժամանակ Դուք դեռ թանկ չեք նրա համար, այդ իսկ պատճառով ոչ մի հրամայական տոն չպետք է լինի:
-Մոռացեք անցյալի մասին: Նախկին հարաբերությունը մնացել է անցյալում:
-Մի՛ արտասվեք տղամարդկանց ներկայությամբ, նամանավանդ առաջին հանդիպման ժամանակ:
-Անկեղծ եղեք տղամարդու հետ: Չնայած որ այս կետը վիճելի է:
Անֆիսայի խոսքերով, նա գիտի մի շարք կանանց, ովքեր կառուցում են իրենց կյանքը և ղեկավարում են իրենց ամեն մի քայլը: Նա վստահեցնում է, որ այս կանայք գրեթե միշտ հաջողության են հասնում:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Life.panorama.am