Քննարկվել են ԵՊՀ և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» համալսարանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հյուրընկալել են ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» հետազոտական համալսարանի պրոռեկտոր Վիկտորյա Պանովայի գլխավորած պատվիրակությանը և միասին քննարկել կրթական ու հետազոտական բաղադրիչներին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շրջանակը։
«Հանդիպման արդյունքում ուրվագծել ենք ճանապարհային այն քարտեզը, որը հնարավորություն կտա առաջիկայում իրականացնելու կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրեր, ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, հետազոտական համատեղ աշխատանքներ և ակադեմիական ու մշակութային այլ միջոցառումներ»,- գրել է նա։