Մեգան Մարքլը Եղիսաբեթ 2-րդի մահից հետո առանձին հանդիպում է խնդրել թագավորի հետ
Մեգան Մարքլը՝ արքայազն Հարիի կինը, առանձին հանդիպում է խնդրել Մեծ Բրիտանիայի թագավորի՝ Չարլզ Երրորդի հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը: Նա ցանկություն է հայտնել հարթել առկա տարաձայնությունները՝ նախքան Լոնդոնից մեկնումը։ Պարբերականը սա Մարքլի կողմից «համարձակ» քայլ է որակում:
Ինչպես հայտնի է, արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի հանդեպնունեցած իրենց պարտականություններից և տեղափոխվել են ԱՄՆ: Նրանք, աղբյուրների պնդմամբ, Լոնդոնում են գտնվում թագուհ մահվան կապակցությամբ և պատրաստվում են շուտով վերադառնալ ԱՄՆ: