Լևոն Արոնյանը միայն մեկ հաղթանակ է տոնել Julius Baer Generation Cup մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Julius Baer Generation Cup մրցաշարում:
Արագ շախմատի այս մրցաշարում կայացել են մի քանի տուրեր ևս: Լևոն Արոնյանը 4 պարտիաներից միայն մեկում է հաղթել, իսկ մյուս երեքում զիջել է մրցակիցներին:
Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 10-րդն է: Առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է:
Julius Baer Generation Cup-ը բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից: Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն: