ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը
Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ եւ արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաեւ շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում Է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»:
Նա նշել Է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը:
«Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ Է եվրոպական ստանդարտների համար,- ասել Է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք Է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: