Այսօր Հայաստանն է միջազգային կառույցներում աղերսում, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի ՀՀ սուվերեն տարածքներից. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.
«Պետություն և բանակ ստեղծող, կռիվ տվող, հայրենատեր ու խելացի մարդկանց շնորհիվ, 28 տարի Ադրբեջանը միջազգային կառույցներում խնդրում էր, որ Հայաստանը դուրս բերի զորքերն Արցախի հարակից շրջաններից:
Այսօր Հայաստանն է միջազգային կառույցներում աղերսում, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Հայաստանի սուվերեն տարածքներից:
Պատճառն այն է, որ հայ ժողովուրդն իր զավակների արյունը, ստորացված արժանապատվությունը ու զրոյացված քրտինքն անտեսելով` երկու անգամ ընտրել է Աստծո կողմից մերժված, աշխարհի ամենաանբարոյական, դավաճանական ու տգետ «իշխանությունը»:
Աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում:
Շուտով գալու է ժամանակը, երբ բոլոր նիկոլ ընտրողներն ամաչելու և զղջալու են իրենց քաղաքացիական մահացու կեցվածքի համար (եթե իհարկե նամուս և ուղեղ ունեն)»։