Տաջիկստանը և Ղրղզստանը խաղաղության հաստատման մասին արձանագրություն են ստորագրել
Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարները խաղաղության հաստատման մասին արձանագրություն են ստորագրել, հայտնում է Sputnik Տաջիկստանը։
Սայմումին Յաթիմովը և Կամչիբեկ Տաշիևը հանդիպել են Տաջիկստանի տարածքում՝ «Գուլիստոն» սահմանային անցակետի տարածքում, հայտնել է Սուղդի շրջանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Մուզաֆար Յունուսովը։
Զրույցի ընթացքում, ինչպես հաղորդվում է, կողմերը հայտարարել են հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին։ Նրանք եկան միաձայն կարծիքի, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման հարցին։
Հանդիպումն ավարտվեց արձանագրության ստորագրմամբ, որը բաղկացած է երեք կետից: Այսպիսով, սահմանվում է զորքերի դուրսբերում դեպի մշտական տեղակայման վայրեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմաններում մնան միայն սահմանապահ ջոկատները։ Նաև հակամարտող կողմերը պայմանավորվել են շարունակել սահմանային մնացած հարցերի կարգավորումը բանակցությունների միջոցով։