Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է Marca-ն։
35-ամյա իսպանացին մտադիր պայքարել մեկնարկային կազմում տեղը վերադարձնելու համար։
Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Այս մրցաշրջանում Պիկեն ընդամենը 2 անգամ է խաղադաշտ դուրս եկել կատալոնական ակումբի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել «Կադիսի» հետ խաղում և փոխարինման է մտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վիկտորիայի» հետ 2-րդ խաղակեսում։