Ապաշրջափակումը Ռուսաստանից մինչև $5 մլրդ ներդրում կներգրավի Հայաստան․Օվերչուկ
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ Երևանում ելույթ ունենալով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովում:
«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար: Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5–5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասված է Օվերչուկի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատկերացում ունի, թե ինչ նախագծեր կարող են լինել։