Ադրբեջանցի զինվորները հայ գյուղացիներից ոչխարներ են գողացել
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին, ում դավաճան են անվանել Հայաստանում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ահաբեկչություն անվանելու համար, իր Twitter-ում գրել է հետևյալը.
«Բռնապետ Ալիևը, ով տարիներ շարունակ գողացել է ադրբեջանական ժողովրդին պատկանող միլիարդները, գողություն է սովորեցրել նաև բանակում ծառայող զինվորներին։ Այս անգամ Ալիևը ոչխարներ է գողացել հայ գյուղացու մոտից և հրամայել, որ դրանք բերեն իր մոտ։ Ամոթ»,- գրել է նա: