Թուրքական երկու բանկեր դադարեցրել են «Mir» քարտերից լիրայի կանխիկացումը
Թուրքական խոշորագույն Is bankasi մասնավոր բանկի բանկոմատները երկուշաբթի դադարեցրել են թուրքական լիրայի տրամադրումը ռուսական Mir վճարային համակարգի քարտերով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, ինչպես նաև Halk հեռուստաալիքը։ Վերջինիս հաղորդագրության մեջ ասվում է, որ բանկը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ գանձապետարանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարություններ են հնչել Mir քարտեր ընդունող կառույցների նկատմամբ։
Երկուշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Is bankasi-ից հետո Denizbank-ը դադարեցրել է լիրայի կանխիկացումը Mir քարտերից։ Այս պահին ռուսական քարտերը շարունակում են սպասարկել տեղական Halkbank, Ziraat bankasi և VakifBank բանկերը։