Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը հայկական շուկա կներգրավի շուրջ 5 մլրդ դոլարի ռուսական ներդրումներ. ՌԴ փոխվարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթգծերի բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովում։
«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար»,- ասել է նա։