ԱՄՆ-ում ձերբակալել են Ջոկերի դիմահարդարմամբ տղամարդու
ԱՄՆ-ում ձերբակալել են Ջոկերի դիմահարդարմամբ տղամարդու, գրում է New York Post-ը։ Նա խոստացել է կազմակերպել պայթյուններ և զանգվածային սպանություններ։
51-ամյա Ջերեմի Գարնիեն ձերբակալվել է և մեղադրվել ահաբեկչական սպառնալիքի մեջ։ Ինքը՝ տղամարդը, վստահեցնում է, որ դա պարզապես կատակ է եղել, և ինքը չի ցանկացել որևէ մեկին սպանել, սակայն ոստիկանները նրան սխալ են հասկացել։
«Ես խոսեցի ինչպես Ջոկերը: Ես դիմահարդարված էի, շրջապատում բոլորը գիտեին, որ դա կատակ էր», - մեկնաբանել է տղամարդը:
Հայտնի է, որ Ջերեմին ավելի քան 20 տարի բանտում է անցկացրել 1980-ականներին կատարած կողոպուտի համար: Տղամարդը, ըստ իրեն, զղջում է և խրախուսում է մարդկանց ինչ-որ բան անելուց առաջ մտածել։
«Ձեր գործողություններն ունենում են հետևանքներ: Անկախ նրանից, թե որքան հումորային համարեմ իմ արարքը, մարդիկ դրան լուրջ են վերաբերվել»,- ավելացրել է Գարնիեն: