Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն հոսպիտալացվել է աչքի վիրահատության համար
Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն հոսպիտալացվել է աչքի վիրահատության համար, հայտնում է NHK-ն։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առավոտյան պատվավոր կայսրը կնոջ՝ պատվավոր կայսրուհի Միչիկոյի ուղեկցությամբ գնացել է Տոկիոյի համալսարանի հիվանդանոց։ Այնտեղ Ակիհիտոն ձախ աչքի կատարակտի վիրահատության կենթարկվի։ Այնուհետեւ սեպտեմբերի 25-ին կայսրը պետք է վիրահատվի՝ աջ աչքի կատարակտը եւ գլաուկոման հեռացնելու համար։
Նշվում է, որ 88-ամյա Ակիհիտոյին վիրահատելու որոշումը բժիշկները կայացրել են՝ կապված ոսպնյակի պղտորման վատթարացման հետ։ Բացի այդ, գլաուկոմայի ախտանիշներ են հայտնաբերվել աջ աչքում։