Արարատում վերջին հրաժեշտը տվեցին Տիգրան Տեր-Առաքելյանին
Այսօր Արարատ քաղաքում վերջին հրաժեշտ տվեցին Պաշտպանության բանակի զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Տիգրան Անդրանիկի Տեր-Առաքելյանին։
Զինվորի հարազատներին վշտակցելու էին եկել համաքաղաքացիներ, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:
Տիգրանը բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիս ամսին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։
Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ կխոնարհեն նրա սխրանքի, նրա հերոսության եւ նրա անմահության առաջ…