Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են. պատճառը 22-ամյա աղջկա մահն է
Իրանում ուսանողական բողոքի ցույցեր են. դրանք սկսել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որին ձերբակալել է բարոյականության ոստիկանությունը. աղջկան բացատրական զրույցի համար տարել են բաժին, որտեղ նա սրտի կաթված է ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարները կրում են պաստառներ՝ «Ես բողոքում եմ», «Ես չեմ ուզում մեռնել», «Ազատություն կանանց» կարգախոսներով:
Բնակիչները Ամինիի մահվան համար մեղադրում են ոստիկանությանը։ Սոցցանցերում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ աղջիկները կտրում են իրենց մազերը և այրում հիջաբը կամ «ռուսարի» գլխաշորը (որը պարտադիր պետք է ծածկի իրանցի կնոջ գլուխը)։
Երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ներքին գործերի նախարարության ղեկավարին հանձնարարել է շտապ և առանձնահատուկ ճշգրտությամբ հետաքննել Ամինիի մահը և իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին։